Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրք պատմաբան Ռաշիդ Գիւնդողդունը իր նոր յօդուածում պնդում է, թէ 1931 թուականին Օսմանեան արխիւի` Հայկական հարցին եւ Բուլղարիայի պատմութեանը վերաբերող փաստաթղթերը վաճառուել են Բուլղարիային. տեղեկացնում է Horizonweekly-ն:

Թուրքական «Թայմ թուրք» կայքի հաղորդմամբ՝ փաստաթղթերի վաճառքի գործում մեծ դեր է ունեցել Գալաթասարայի համալսարանի շրջանաւարտ Պանչոյ Դորեֆը, ով օսմանեան արխիւներում ուսումնասիրել է Բուլղարիայի պատմութիւնն ու Հայկական հարցը:

Ըստ յօդուածագրի` Դորեֆը կապ է հաստատել Բուլղարիայի կառավարութեան հետ եւ իր գործընկերների հետ կազմակերպել փաստաթղթերի տեղափոխումը Բուլղարիա:

Աւելի վաղ ֆրանսիական «Le Nouvel Observateur» շաբաթաթերթը յայտնել էր, որ Վատիկանը հայերի մասին փաստաթղթերի մեծ մասը Բուլղարիայից գնել է 1931 թուականին, որի համար, ըստ թուրքական «Turkiye Gazetesi»-ի, Վատիկանը վճարել է 40 միլիոն բուլղարական լեւ: