Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ուրուգուայի նախագահ Խօսէ Մուխիկան համաձայնել է մարտի 1-ին նախագահի պաշտօնում իր լիազօրութիւններն աւարտելուց յետոյ լինել Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի յիշատակի արարողութիւնները կազմակերպող յանձնաժողովի պատուաւոր անդամ:

Առաջարկը նրա հետ Մոնտեւիդէոյում հանդիպմանն արել են հայ համանքի պատուիրակները:

Խօսելով Հայոց ցեղասպանութեան մասին եւ կարեւորելով համատեղ կացութեան ու հանդուրժողական լինելու ունակութիւնը, Մուխիկան աւելացրել է՝ նա, ով չի յարգում բազմակարծութիւնը, տեղ չունի այս աշխարհում: Նրա խօսքով՝ ներկայում սարսափելի բաներ են կատարւում աշխարհում, նոր թափ է ստանում կրօնական մոլեռանդութիւնը:

Նա յիշեցրել է, որ Ուրուգուան առաջին պետութիւնն է, որը ճանաչել է 1915 թուականի Օսմանեան կայսրութեան կողմից հայերի Ցեղասպանութիւնը եւ բռնի տեղահանութիւնը Թուրքիայի ներկայիս տարածքից: