Աղբիւր՝ www.tert.am
Թուրքիայում Հայոց ցեղասպանութիւնը ժխտելու արշաւի շրջանակներում «Թալէաթ փաշա» կոմիտէն ակցիայ է սկսել «Ցեղասպանութիւնը միջազգային մի սուտ է» խորագրով: Ակցիան մեկնարկել է յունուարի 14-ից՝ ստորագրահաւաքով:
Հայկական սփիւռքի քայլերի դէմ Այուալըք բնակավայրում ձեւաւորուած կոմիտէի մասնաճիւղը կարողացել է 1,200 ստորագրութիւն հաւաքել:
Հաւաքուած ստորագրութիւնները յանձնուելու են կառոյցի ղեկավարութեանը՝ Թուրքիայում եւ Եւրոպայում ի շահ թուրքական պնդումների օգտագործուելու համար: