Աղբիւր՝ www.tert.am

 

«Հայաստանը, գտնուելով Եւրոպայի արիւնահոսող սրտում, մոռացութեան  է մատնուած նրա առաջնորդների մտքում»,- այսպէս է սկսում իսպանացի գրող-բանաստեղծ Դանիէլ դէ Կուլեան Ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցին նուիրուած յօդուածը:

«Եւրոպայի կեանքի Կարմիր գրքում չկայ մի էջ` առանց յանցագործութիւնների, բռնութեան, գողութիւնների ու բռնաբարութիւնների՝ ֆաշիստական քրիստոնէութեան եւ արմատական շարիաթի շնորհիւ, որոնցից իւրաքանչիւրը կարող է պարծենալ անցեալի առաւել մեծ յանցագործութիւններով, ինչպէս եւ ներկայում տեղի ունեցողներով:

Համիդեան ջարդերը  այդպէս են կոչուել օսմանեան սուլթան Աբդուլ Համիդ II-ի` զոհուած հայերի արիւնը թափած «Կարմիր սուլթանի» անունով, ով մեծ մարդասպան էր, եւ որին «Արիւնոտ սուլթան» անունով է կնքել եւրոպական եւ ամերիկեան մամուլը:

Անիծուածը  անսասան որոշում է կայացնում եւ հրահանգ տալիս սարսափ տարածել ամբողջ հայոց ազգի մէջ:

«Դաւանափոխ լինել ու իսլամ ընդունել կամ մեռնել». ահա այն պահանջը, որը նա դրեց Օսմանեան կայսրութիւնում ապրող  հրէաների ու քրիստոնեաների առջեւ` բացառելով բոլոր տեսակի բանակցութիւնները` յանցագործութիւն իրագործելով մարդկութեան հանդէպ:

Յիշատակելով Հայոց ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցը` պէտք է նշենք, որ այն ղեկավարները, որոնք ժողովուրդներին յիմար ու անպիտան են համարում, թող պատրաստ լինեն, որ իրենց մահակներն ու հրացաններն իրենց դէմ են ուղղուելու` խեղդելով նրանց իրենց իսկ յանցաւորութեան ու մահուան ճահիճներում»: