Աղբիւր՝ www.asbarez.com
Թուրքիայի Մարդկային իրաւունքների միութեան նախաձեռնութեամբ, «Վերջ տալ հերքումին. Հայկական Ցեղասպանութեան 100-ամեակին ընդառաջ» խորագրով միջոցառումների շարքն արդէն իսկ ընթացքի մէջ է:
Ըստ «Ակօս»-ի՝ միջոցառումների շարքին են ապրիլի 24-ին, երկիրի 28 շրջաններում կայանալիք «Ցեղասպանութեան քայլարշաւներ»-ը:
«Ակօս»-ի համաձայն՝ Պոլսում կայանալիք քայլարշաւն սկսելու է Թուրք իսլամական արուեստի թանգարանից եւ հասնելու է Հայդարփաշայի կայարանը:
Մարդկային իրաւունքների միութիւնն ապրիլի 22-24-ին միջոցառումներ է իրականացնելու նաեւ Տիգրանակերտում: