Աղբիւր՝ www.hyeli.com

 

Հայոց ցեղասպանութեան մասին պատմող «Հատում» («Դը քաթ») ֆիլմի հեղինակ թուրք յայտնի ռեժիսոր Ֆաթիհ Աքընը խիստ է արձագանքել իրեն պատմութիւն սովորեցնել ցանկացող Գերմանիայի թուրք նախկին պատգամաւոր Հաքքը Քեսքինին։

Թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը հրապարակաւ է արձագանքել Գերմանիայի նախկին պատգամաւոր, Գերմանիայի թուրքական համայնքի նախկին նախագահ Հաքքը Քեքսինին՝ կոչ անելով՝ իր էլ-փոստի հասցէն հանել ցուցակից եւ այլեւս նամակ չուղարկել։

«Չեմ ուզում ստանալ քաղաքական բովանդակութեան ձեր նամակները։ Ես 1915-ը որպէս ցեղասպանութիւն եմ ճանաչում։ Կարծում եմ, որ ծանօթ էք «Դը քաթ» ֆիլմի բովանդակութեանը, սակայն չէք կարդացել դրա վերաբերեալ իմ մեկնաբանութիւնները տարբեր լրատւամիջոցներում։ Յուսով եմ՝ ուշադիր կը լինէք»,- ասել է Ֆաթիհ Աքընը, գրում է News.am-ը: