Աղբիւր՝ www.asbarez.com

 

Շուէդի մայրաքաղաք Սթոքհոլմում կայացած մի ձեռնարկի ընթացքում, Թուրքիայի Մարդին քաղաքի քիւրտ քաղաքապետ Ահմեդ Թիւրքը Հայոց ցեղասպանութեան մէջ քիւրդերի մեղսակցութեան համար ներողութիւն է խնդրել հայերից:

Թրքական «Մարքսիսթ» կայքի համաձայն՝ քրդամէտ Ժողովրդավարական հասարակութիւնների համախմբման նախկին առաջնորդն ասել է. «Միջագետքը եւ Անատոլուն իրար հետ ապրած տարբեր ժողովուրդներով են հարուստ, սակայն ամբողջ աշխարհը գիտի, որ այնտեղ ապրած ժողովուրդները ցեղասպանութեան են ենթարկուել», ապա աւելացրել է, որ Երիտ-թուրքերը կուսակցութեան մշակած ծրագրի իրականացման ընթացքում քիւրդերը շահագործուել են: «Մենք ցաւում ենք, որ մեր պապերն ու հայրերը մասնակցել են այդ կոտորածներին: Մենք երբեք չենք մոռանայ մեր եղբայրների ցաւը»,- ասել է Թիւրքը՝ ներողութիւն խնդրելով հայերից, ինչպէս նաեւ ասորիներից եւ եզիտիներից: