Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ե.Պ.Հ.-ի արեւելագիտութեան ֆակուլտետում տեղի ունեցաւ հանդիպում թուրքագիտութեան բաժնի ուսանողների եւ Հայոց ցեղասպանութեան գլխաւոր իրագործողներից մէկի՝ Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի հետ:

Հասան Ջեմալի գրքում խօսւում է 48 թուրք դիւանագէտների մասին, որոնք «սպանուել են հայ ահաբեկիչների կողմից»: Ներկաներից մէկը, ի պատասխան այդ տողերի, ասաց. «Գրքում խօսում էք 48 թուրք դիւանագէտների սպանութեան մասին եւ դրանում մեղադրում էք «Նեմեսիս»-ի անդամներին ու նրանց «ահաբեկիչ» անուանում: Նրանք ոչ թէ ահաբեկիչ են, այլ վրիժառուներ»: Ապա յաւելեց. «Ձեր` «Անատոլիա» կոչուած վայրը Արեւմտեան Հայաստանն է»:

Սակայն բանավէճի մէջ մտնել չցանկանալով՝ Հասան Ջեմալն անցաւ յաջորդ հարցին: Ներկաներից մէկի ուշագրաւ հարցին, թէ` «Կը գրէի՞ք, արդեօք, այս գիրքը եթէ Ձեր պապը ողջ լինէր», դարձեալ մնաց անպատասխան:

Իսկ հարցին` «Ձեր գիրքը Ցեղասպանութեան մասին է, ի՞նչ կապ ունի Ցեղասպանութիւնը Լ.Ղ.-ի հակամարտութեան հետ, եւ ինչու՞ էք Ադրբեջանին պաշտպանում», Ջեմալը պատասխանեց. «Ես Ադրբեջանի կողմը չեմ բռնում: Նման խօսք անգամ լինել չի կարող»:

Սակայն, անհնար է հաւատալ, որ Հասանը կողմնապահութիւն չի անում` կարդալով գրքում զետեղուած հետեւեալ տողերը.

Այսպիսով` Հասան Ջեմալի երեւանեան այցը եզրափակուեց հայ ուսանողի՝ նրան ուղղուած թուրքական յայտնի ասացուածքով՝ «Հին թշնամուց բարեկամ չի լինում»: