Աղբիւր՝ www.hyeli.com
“Չենջ.օրգ” կայքում տեղադրւել է խնդրագիր, որում “Գուգըլ” ընկերութեանը կոչ է արւում ստեղծել “Դուդըլ”, որը ապրիլի 24-ին կը խորհրդանշի Հայոց ցեղասպանութիւնը, տեղեկացնում է “Սիւիլնեթ”-ը:
Մինչեւ լուրի հրապարակման ժամը (տեղական ժամով 12:19), խնդրագիրը ստորագրել է 25645 մարդ: Անհրաժեշտ է եւս 9355 ստորագրութիւն:
“Գուգըլ Դուդըլը” “Գուգըլ” կայքի լոգոտիպի ժամանակաւոր այլընտրանքային տարբերակն է:
Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրն է:
Հայոց ցեղասպանութիւնը Օսմանեան կառավարութեան ծրագրած` իրենց բնօրրանում եւ կայսրութեան տարածքում բնակւող հայերի զանգւածային տեղահանումն ու բնաջնջումն էր: 1915 թ. ապրիլի 24-ին Օսմանեան իշխանութիւնները Կոստանդնուպոլսում (Ստամբուլ) հաւաքեցին և ձերբակալեցին հարիւրաւոր հայ մտաւորականների եւ առաջնորդների, այնուհետեւ` սպանեցին նրանց: Մարդկանց թիւը, ովքեր սպանւել են Ցեղասպանութեան հետեւանքով, շուրջ 1,5 միլիոն է:
Սա է պատճառը, որ մենք պատասխանատւութիւն ենք կրում Ցեղասպանութեան մասին մարդկութեանը իրազեկելու համար: “Գուգըլ”-ը պէտք է մասնակից դառնայ այս գործին` յանուն ողջ մարդկութեան”,- ասւած է խնդրագրում: