Աղբիւր՝ www.armenpress.am
Վիրջինիայի Եկեղեցիների խորհուրդը իր 70-րդ ամենամեայ ժողովին Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող, 100-ամեակի տարելիցը յիշատակելու կոչ անող բանաձեւ է ընդունել: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը` վկայակոչելով Mirror Spectator հայկական շաբաթաթերթը, Եկեղեցիների խորհուրդը բանաձեւը ներկայացրել է բոլոր անդամներին, որպէսզի իրենք էլ իրենց հերթին այն ներկայացնեն իրենց ժողովների ժամանակ:
Փաստաթուղթը պատրաստել են Ս. Յակոբ հայկական եկեղեցին ներկայացնող Պետրոս Բանդազեանը եւ Սոնա Փոմֆրեթը: Մի քանի եկեղեցիների ներկայացուցիչներ հարցրել են` արդեօք բանաձեւով նաեւ փոխհատուցման կոչ է արւում: Բուռն քննարկումներից յետոյ Հայ Եկեղեցու ներկայացուցիչները նշել են, որ դա ծրագրի յաջորդ փուլի մասն է կազմելու:
Խորհրդի 70-րդ ժողովի մի շարք մասնակիցներ նկատել են, որ եթէ առաջին ցեղասպանութեանը պատշաճ արձագանք տրեր 1915-ին, ապա հնարաւոր կը լինէր խուսափել դրանից յետոյ տեղի ունեցած այլ ջարդերից ու կոտորածներից: Եկեղեցական ժողովի շատ մասնակիցներ իրենց յանձնառութիւնն են յայտնել Վիրջինիայի հայ համայնքի հետ մասնակցելու Ս. Յակոբ հայկական եկեղեցում 2015 թուականի ապրիլի 18-ին տրուելիք էկումենիկ պատարագին` նուիրուած Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի յիշատակին: