Աղբիւր՝ www.armenpress.am
Թուրքիայի Կանաչների կուսակցութիւնը Ստամբուլում կայացած նիստի ժամանակ յայտարարել է այն մասին, որ ճանաչում է Հայոց ցեղասպանութիւնը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը` վկայակոչելով Nouvelle d’Armenie պարբերականը, այս մասին յայտարարել է Թուրքիայի Կանաչների կուսակցութեան խօսնակը:
Հրապարակման հեղինակ Ժան Էքեանը գրում է, որ նոյեմբերի 7-9-ը Ստամբուլում Կանաչների կուսակցութեան եւրոպական մասնաճիւղերի նիստի ժամանակ կուսակցութեան խօսնակն ասել է. «Մենք միանշանակ ճանաչում ենք Հայոց ցեղասպանութիւնը»: