Աղբիւր՝ www.asbarez.com

 

Թուրք գրող Ալի Բայրամի հեղինակած «Արսինէ» վէպը, որը պատմում է Ցեղասպանութիւնը վերապրած մի հայ աղջկայ պատմութիւնը, Հայոց հարցի մասին պետական տեսանկիւնից տարբեր եւ յաջող մի ստեղծագործութիւն է. այս մասին «Ռադիքալ»-ի մէջ գրել է Այջա Թիւրքմէնը:

«2015-ին՝ հայ-թրքական խնդիրների 100-ամեակին, հեղինակը երկու ժողովուրդների միջեւ մէկ դար շարունակւող հարցին մօտենում է այլ տեսանկիւնից, որի շնորհիւ թուրք եւ հայ ընթերցողների կողմից մեծ ուշադրութեան է արժանանում»,- աւելացրել է Թիւրքմէնը: Բազմաթիւ կառոյցների եւ միութիւնների կողմից այս ստեղծագործութեան հեղինակը ներկայացւել է իբրեւ գրականութեան Նոբէլեան մրցանակի թեկնածու: