Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Թուրքիայի ըննդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցութիւնը պատրաստւում է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի հետ կապւած 5 ամսւայ ընթացքում 3 մեծ համաժողովներ իրականացնել, որին մասնակցելու համար հրաւիրել են պատմաբանների եւ քաղաքական գործիչների։
Թուրքական CNNturk-ի հետ զրոյցում Թուրքիայի մայր ընդդիմութեան՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան պատգամաւոր Մուսթաֆա Բալբայը յայտարարել է, թէ իրենց կուսակցութիւնը 1915-ի հետ կապւած առաջարկում է 20-րդ դարի յիշողութիւնը տեղափոխել 21-րդ դար եւ դէմ առ դէմ լինել իրադարձութիւններին։
Մուսթաֆայ Բալբայը նշել է, թէ աշխարհում հայկական տեսակէտը պաշտպանող 40 հազար գիրք, իսկ թուրքերի տեսակէտը պաշտպանող՝ 60 հազար գիրք կայ։ «Մենք այդ իրադարձութիւնների հետ կապւած չենք ասում, թէ մեր տեսակէտը սա է, այլ հրաւիրում ենք պատմաբաններին, թող այդ թեմայով խօսեն։ Թող հայերն էլ գան ու հետեւեն։ Թող Հայաստանի նախագահն էլ գայ։ Այդ համաժողովներին մասնակցելու են ոչ միայն պատմաբաններ, այլ այդ ժամանակահտւածի կարեւոր գործիչների թոռները, այդ թւում Չերչիլի թոռը, Մուսթաֆայ Կարաբեքիր փաշայի թոռը, աւելացրել է նա։
Առաջին համաժողովը կը կայանայ նոյեմբերի 14-15-ին։