Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

"Կոմիտասի խելագարութիւնը ծանր մանկութեան հետեւանք չէր, եւ նա "խենթըցած" չէր, ինչպէս շատերն են նրան անւանում",- եզրակացրել է հոգեբան Մելինէ Գարագաշեանը, ով տարիներ շարունակ նորանոր փաստեր է հաւաքել եւ ընթերցողին ներկայացրել իր նոր՝ "Կոմիտաս. Մեծ եղեռնի զոհը" գիրքը:

Այն գրելու համար առնւազն 7 տարի է պահանջւել, իսկ փաստերը հաւաքել եւ ուսումնասիրել է աւելի վաղ:

"Հեշտ է գրւել, որովհետեւ սիրով եմ գրել",- ասում է հեղինակը:

Գրքում Կոմիտասի կեանքն ու գործունէութիւնը ներկայացւած են հոգեբանական տեսանկիւնից: Հեղինակի խօսքով, հատորում տեղ են գտել նաեւ այնպիսի փաստեր, որոնք մինչ օրս չեն հրապարակւել:

Նման գիրք գրելու մտայղացումը տիկին Գարագաշեանն այսպէս է բացատրում. "Սկեսուրս իր պայուսակի մէջ 3 նկար էր պահում եւ բոլորին պատմում, թէ Կոմիտասը եղել է ամուսնուս ազգականը, եւ նրա պատմածի ու հրապարակային նիւթերի մէջ շատ հակասութիւններ կային: Ուստի որոշեցի որպէս հոգեբան ուսումնասիրել Կոմիտասի կեանքը եւ ընտանիքի պատմութիւնը, ու հասրակական կարծիքը համապատասխանեցնել այս ամէնին":