Աղբիւր՝ www.yerkirmedia.am
«Ցեղասպանութեան որբեր» ֆիլմը ներկայացւել է ամերիկեան տարածաշրջանային` Սանքոսթ «Էմմի» մրցանակի՝ լաւագոյն պատմավաւերագիր անւանակարգում:
Բարեդ Մարոնեանի վաւերագրական ֆիլմը ներկայացնում է հայերի Ցեղասպանութեան հետեւանքով որբ մնացած երեխաների յուշերը եւ նրանց հետ հարցազրոյցները: Սրանք լրացնում են Հայոց ցեղասպանութեան եղելութեան անհերքելի ապացոյցների շարքը:
3 տարի առաջ ֆիլմի 7 րոպէանոց տարբերակը նոյնպես ներկայացւած է եղել Սանքոսթի «Էմմի» մրցանակի:
«Ցեղասպանութեան որբեր» ֆիլմը 12 միլիոն մարդ է դիտել ամերիկեան P.B.S. հեռուստաալիքով: