Աղբիւր՝ www.yerakouyn.com
Յառաջիկայ տարեշրջանի գարնանային կիսամեակի դասանիւթերում «Ռաթգըրզ» համալսարանը ներառել է Ցեղասպանութեանը նւիրւած երկու դասանիւթեր, որոնք մատուցւելու են դոկտորայի թեկնածու եւ «Արմինիըն Ուիքլի»-ի նախկին խմբագիր Խաչիկ Մուրաչեանի կողմից։ Այս մասին հաղորդում է Ա.Մ.Ն.-ի «Ասպարէզ» օրաթերթը:
Դասաւանդումները համակարգւել են Ցեղասպանութեան ուսուցման ծրագրի Բարձրագոյն կրթութեան բաժանմունքին (GenEd-HigherEd) հետ։
Դասանիւթերն են՝ «Կայսերապաշտութիւն ու զանգւածային ոճիրներ» եւ «Վայրագութեանց հետեւանքների դարմանում»։ Երկեւ պարագաներին էլ, քննւող ցեղասպանութիւնների շարքին է լինելու Հայոց ցեղասպանութեան պարագան։
Ցեղասպանութեան ուսուցման ծրագրի մասին յաւելեալ տեղեկութիւններ համար, դիմել (201) 739-0901 թւին կամ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցէին, կամ այցելել www.GenocideEducation.org կայքը, իսկ նշեալ համալսարանի Հայոց ցեղասպանութեան դասաւանդման ծրագրի համար՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ եւ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցէներին եւ (973) 353-1260 թւին, կամ այցելել www.ncas.rutgers.edu/cghr կայքէջը։