Աղբիւր՝ www.armenpress.am

 

Թուրք գրող Սերքան Էնգինն իր պարտաւորութիւնն է համարում Թուրքիայում բարձրաձայնել թուրքական պետութեան կողմից իրականացւած Հայոց ցեղասպանութեան մասին: Նրա համոզմամբ` ցեղասպանութիւնների մասին մարդկանց աւելի լայն շրջանակների իրազեկումը թոյլ չի տայ, որ մարդկութեան դէմ նման յացագործութիւնները կրկնութիւն ունենան:

«Ես խօսում եմ հայերի, ասորիների ու յոյների ցեղասպանութիւնների մասին, քանի որ դա պարտաւորութիւն եմ համարում իմ խղճի առաջ: Որպէս ազնիւ եւ պատւաւոր մտաւորական` սա էթիկական պարտաւորութիւն է ինձ համար: Սա իմ պարտքն ու պարտաւորութիւնն է նաեւ մարդկութեան առաջ: Ես ցանկանում եմ խօսել այս ցեղասպանութիւնների մասին, որոնք նախապատրաստւել են իմ թուրք նախնիների կողմից, քանի որ Թուրքիայում պէտք է խօսել ճշմարտութեան մասին բարձրաձայն` ընդդէմ այսպէս կոչւած պաշտօնական պատմութեան: Ես մի երեխայ եմ, ով գոռում է. «Կայսրը մերկ է»: Ես անձս նւիրում եմ ճշմարտութեանը, որը կարող է ինձ համար կեանք ու ազատութիւն արժենալ»,- «Արմէնպրես»-ին յայտնել է թուրք-լազ բանաստեղծը: Սերքան Էնգինը նշել է, որ հրաժարւում է հպարտանալ իր այն նախնիներով, ովքեր բռնաբարել են փոքրահասակ աղջիկներին, երեխաներին ողջ-ողջ այրել, ստրկացրել են կանանց եւ անողոք կերպով կոտորել միլիոնաւոր անմեղ մարդկանց: