Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Եւրասիա համագործակցութեան հիմնադրամի «Media Bus Tour» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած թուրք լրագրողներն այցելեցին Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկ: Նրանք եղան Հայոց ցեղասպանութեան թանգարանի ժամանակաւոր ցուցադրութիւնների սրահում, ծանօթացան Հայոց ցեղասպանութեան մասին պատմող ժամանակաւոր ցուցադրութեան հետ:

Այնուհետեւ հայ եւ թուրք լրագրողները հանդիպում եւ աշխոյժ քննարկում ունեցան Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի տնօրէն, Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ձեռնարկները համակարգող պետական յանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյեանի հետ: