Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Հայոց ցեղասպանութեան հատուցման համար ուսումնասիրութիւններ կատարող խումբը աւարտել է «Արդարութեան հաստատում. Հայոց ցեղասպանութեան հատուցում» զեկուցագիրը:

Զեկոյցն ընդգրկում է 1915-1923 Հայոց ցեղասպանութեան հատուցման հարցի իրաւական, պատմական եւ քաղաքական վերլուծութեան բազմակողմ երեսները:

Հետազօտական խումբը գործում է 2007 թւականից ի վեր, վնասի փոխ-հատուցման տեսական եւ գործնական ոլորտներում մասնագիտացած չորս փորձագէտների կողմից: Նրանց առաքելութիւնը Հայոց ցեղասպանութեան հատուցման հարցի առաջին համակողմանի ու խոր վերլուծութիւնը կատարելն է: Խմբի անդամ փորձագէտներն են` Ալֆրեդ դը Զայասը, Ջըրմէյն Մաքալթինը, Արա Պապեանը եւ Հանրի Թերիոն:

Զեկոյցը կարդալ այստեղ։