Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ֆրանսահայ շանսոնիէ, Շւէյցարիայում Հ.Հ.-ի դեսպան Շառլ Ազնաւուրն իր  դժգոհութիւնն է յայտնել այն փաստի կապակցութեամբ, որ Թուրքիան շարունակում է ժխտել 1915 թւականին Օսմանեան կայսրութեան կողմից իրագործւած Հայոց ցեղասպանութիւնը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին Ազնաւուրը յայտնել է R.T.S. հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում: Նշելով, որ Էրդողանը Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին` 2015 թւականի սեպտեմբերի 24-ին հրաւիրրւել է Հայաստան, Ազնաւուրը յիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը դեռեւս որեւէ կերպ չի արձագանքել հրաւէրին:

«Նա դեռ չի պատասխանել, բայց եթէ նա գնայ, ես էլ նրա հետ կը գնամ»,- յայտնել է շանսոնիէն:

Անդրադառնալով այն փաստին, որ ինքն արդէն 90 տարեկան է, Ազնաւուրը յոյս է յայտնել, որ նախքան իր վախճանը հայերի ու թուրքերի միջեւ յարաբերութիւնները կը կարգաւորւեն:

Հ.Հ.-ի նախագահ Սերժ Սարգսեանը Թուրքիայի նախագահին հրաւիրել է Հայաստան 2015 թւականի ապրիլի 24-ին: Նախագահն այս յայտարարութիւնն արել է 2014 թւականի մայիսի 27-ին Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի չորրորդ նիստին:

«Եթէ Թուրքիայի իշխանութիւններին հետաքրքրում է ճշմարտութիւնը, ուրեմն նրանք պէտք է գան Հայաստան եւ ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թէ դրանից յետոյ նրանք արխիւներ այցելելու մասին միտք հնչեցնել կը կարողանան: Օգտւելով այս առիթից` պաշտօնապէս հրաւիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրւի առաջիկայ ընտրութիւնների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թւականի ապրիլի 24-ին եւ առերեսւելու Հայոց ցեղասպանութեան պատմութեան խօսուն վկայութիւններին»,- յայտարարել է Հ.Հ.-ի նախագահը: