Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Քանադան դատապարտում է Դեր Զորում Դ.Ա.Հ.Ե.Շ.-ի կողմից հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու եւ յուշակոթողի աւերումը:

Քանադայի կառավարութեան կայքի վրայ երկրի կրօնական ազատութեան հարցերով նախարարի անունով ասւում է, որ սրբազան վայրի միտումնաւոր եւ բարբարոսական աւերումը դարձեալ ցոյց է տալիս բուն էութիւնը Դ.Ա.Հ.Ե.Շ.-ի եւ նրա օրակարգի, որոնց համար առաջնորդող ուժ է ատելութիւնն ու անհանդուրժողականութիւնը:

Ակնյայտ է, որ իսլամականները թիրախ են դարձնում բոլորին` քրիստոնեաներին, եզիդիներին, շիա եւ սիւննի իսլամներին, նրանց սրբազան վայրերով միասին:

Քանադան շարունակում է դատապարտել այս ահաբեկչական խմբաւորումը, որ աղաւաղում է իսլամութեան պատգամները: