Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Բեռլինում «Արմէնփրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ յառաջիկայ տարի Գերմանիայի խորհրդարանը կազմակերպելու է Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ քննարկում եւ նախատեսւում է, որ երեսփոխանները որդեգրեն նաեւ մի բանաձեւ: Գերմանիայի իշխող Քրիստոնեայ ժողովրդավարական միութիւն կուսակցութիւնից երեսփոխան, խորհրդարանի արտաքին կապերի յանձնախմբի անդամ Մանֆրեդ Գրունդն ասել է, որ քննարկւում է ձեւաչափի հարցը:

«Բունդեսթագի ղեկավարի հետ խօսել եմ եւ հիմա քննարկում ենք, թէ ի՛նչ ձեւաչափ պէտք է ընտրել, որպէսզի յաջորդ տարի յիշատակենք այդ սարսափելի ոճրագործութեան 100-ամեակը: Ամենայն հաւանականութեամբ, Բունդեսթագը որդեգրելու է նաեւ բանաձեւ այդ իրադարձութիւնների վերաբերեալ եւ նաեւ նրա մէջ կազմակերպւելու է քննարկում այդ ոճրի հետ կապւած»,- ասաց Մանֆրեդ Գրունդը: