Աղբիւր՝ www.hyeli.com

 

Յունաստանի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին, ընդունել է Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծը, որի քւէարկութիւնը մի քանի անգամ յետաձգւել էր եւ փոփոխութիւններ էին կատարւել դրանում:

Օրինագծին կողմ է քւէարկել 54, դէմ՝ 42, ձեռնպահ 3 պատգամաւոր:

Յիշեցնենք, որ սկզբում օրինագծում ընդհանուր ձեւակերպումներ էին ներառւած, սակայն յետագայում այդ դրոյթը փոփոխւեց եւ նշւեց որ խօսքը հայերի եւ պոնտոսցի յոյների ցեղասպանութիւնների մասին է: «Հայերի կամ յոյների ցեղասպանութեան հանդէպ անյարգալից կամ այն նւաստացնող ցանկացած փորձ պէտք է դիտարկւի որպէս յանցագործութիւն»,- նշւել է փաստաթղթում, այս մասին յայտնում է News.am-ը: