Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Յունաստանի վարչապետ Անթոնիս Սամարասը յայտարարել է, որ ցեղասպանութիւնների ժխտման պատժելիութիւնը չի հակասում միջազգային իրաւունքին: «Արմէնփրես»-ը վկայակոչելով թրքական լրատւամիջոցները, հաղորդում է, որ Յունաստանի վարչապետն այդ յայտարարութիւնը կատարել է ի պատասխան Յունաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագծի քննարկման հետ կապւած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «զգուշացումին»:

Էրդողանը Կալէսում Օ.Թ.Ա.Ն.-ի վեհաժողովի ընթացքում 5 սեպտեմբերին տեղի ունեցած հանդիպումի ընթացքում Սամարասի հետ զրոյցին ընթացքում ասել էր. «Օրէնքի նախագիծը կարող է դժւարութիւններ յառաջացնել երկու երկրների յարաբերութիւնների մէջ»: