Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

«Շաբեսթան» լրատւական ցանցը հաղորդել է, որ Իսլամական մշակոյթի եւ մտածողութեան հետազօտութիւնների հրատարակչական կազմակերպութեան նախաձեռնութեամբ հրատարակւել է «Հայերը Առաջին Աշխարհամարտում» գիրքը։

Այդ գրքում ներկայացւել է Հայերի պատմութիւնը նախնադարից մինչեւ Սեֆեան­Օսմանեան  դարաշրջանը, Հայաստանի պատմական աշխարհագրութիւնը, հայերի բնօրրանը եւ կրօնը, հայերը Օսմանեան կայսրոթեան շրջանում եւ նրանց դերը օսմանեան հասարակութեան տնտեսա-հասարակական կառուցւածքում։

Գրքի որոշ բաժինները յատկացւել է  Առաջին աշխարհամարտից յետոյ «Հայկական հարց»­ին, որում ներկայացւել են Սեւրի, Մոսկւայի, Կարսի եւ Լոզանի պայմանագրերն եւ քննարկւել է այդ պայմանագրերին կապւող հարցեր։

Գրքի այդ բաժնի վերջին զրոյցները վերաբերւում են «Հայկական հարց»­ի շարունակմանը Թուրքիայի հանրապետութեան շրջանում եւ Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցին՝ Թուրքիայի կառավարութեան եւ Ի.Ի.Հ.-ի կողմից։

Նշելի է, որ գրքի հեղինակն է Ռեզա Դեհղանին։