Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ֆրանսիացի խորհրդարանականներն երէկ այցեցել են Ծիծեռնակաբերդի յուշահամալիր եւ յարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին։

Պատւիրակութեան ղեկավար Բրիւնօ Լը Ռունը լրագրողների հետ զրոյցում ասել է, որ պատմական փաստերն են վկայում՝ հայերի նկատմամբ իրագործւածը ցեղասպանութիւն էր։ «Մինչդեռ այսօր դեռ կան պետութիւններ եւ անհատներ, որոնք ժխտում են այդ փաստը։ Այս իսկ պատճառով առաջիկայում մենք դարձեալ փորձելու ենք օրէնքով ամրագրել, որ որեւէ ժխտում իր իրավական հետեւանքը պետք է ունենայ»,- ասել է պատւիրակութեան ղեկավար Բրիւնօ Լը Ռունը։

Հարցին, թէ արդեօ՞ք նոր նախագծի ընդունման ժամանակ դժւարութիւներ չեն լինի, պատւիրակութեան ղեկավարը պատասխանել է, որ դրանք միշտ կան, եւ պէտք է յաղթահարել։

Յիշեցնեմ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամաւոր Վալերի Բուայէն ժխտման համար քրէական պատիժ սահմանող նոր օրինագիծ է նախաձեռնել: