Աղբիւր՝ www.asbarez.com

 

Համացանցի վրայ եւ «Թարաֆ» թերթի մէջ հրատարակւած լուրի համաձայն՝ թուրք պատմաբաններ Թաներ Աքչամը եւ Տիջլէ Աքարը վերջերս Ժնեւի Ազգերի միութեան արխիւում նոր փաստաթղթեր են յայտնաբերել Հայկական Ցեղասպանութեան առնչութեամբ։ Այս Արխիւը բովանդակում է 1700 հայ կիների ու նրանց զաւակների կեանքի պատմութիւնները, որոնք կարդացւում են սրտի ճմլումով։

Գտնւած փաստաթուղթերը պատկանում են Հալէբում Միացեալ Ազգերի կողմից հիմնւած եւ Քարէն Եփփէի հսկողութեան տակ գործող «Փրկութեան Տուն»-ին։

Փաստաթղթերի մէջ կան պետական մարդկանց կողմից գործւած սպանդների, բռնաբարումների, թալանների պատմութիւններ, ինչպէս նաեւ պատմութիւնները մի շարք թուրք խղճամիտ մարդկանց, որոնք ջանացել են փրկել հայերի կեանքը։ Փաստաթղթերը խօսում են հայերին պաշտպան կանգնած մեծ թւով այլ իսլամների մասին եւս։

Բոլոր այս արձանագրութիւնները անգլերէն են, բայց Աքչամը, Աքարը ու Մաթիաս Պիորնլունտը մեծ աշխատանք են տանում, որպէսզի նրանք հրատարակւեն նաեւ թրքերէնով։