Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ ուսումնական նիւթերը՝ նահանգապետի հաստատումից յետոյ, կը ներառւեն ամերիկեան Կալիֆորնիա նահանգի հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրերում: Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է պատգամաւոր Ադրին Նազարեանի հեղինակած բանաձեւը, որն ամիսներ առաջ ընդունել եւ Սենատի հաստատմանն էր ուղարկել ստորին պալատը: Դրա համաձայն՝ Հայոց ցեղասպանութիւնից փրկւածների ու ականատեսների վկայութիւնները ներառւում են նահանգի միջնակարգ դպրոցների՝ "Իրաւունք" առարկայի ծրագրում: Բանաձեւը նաեւ խրախուսում է Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ մասնագիտական նիւթերի տրամադրումը նահանգի դպրոցների ուսուցիչներին: Օրինագիծն ուժի մէջ կը մտնի նահանգապետի ստորագրելուց յետոյ: Ի դէպ, ԱՄՆ-ում արդէն 11-րդ նահանգն է նման բանաձեւ ընդունում: