Աղբիւր՝ www.asbarez.com

 

Յունաստանի խորհրդարանը երեքշաբթի եւ չորեքշաբթի, օգոստոսի 26-27-ին քննելու է ցեղապաշտութեան հիման վրայ բռնութեան հրահրման մասնակից քաղաքական կուսակցութիւնների եւ անհատների համար խստացւող պատիժներին առնչւող նոր օրինագիծը:

Օրինագծի դրոյթների համաձայն՝ ցեղապաշտութիւն քարոզող կուսակցութիւնները կամ միաւորումները 1-6 ամսով զրկւելու են որեւէ տեսակի պետական օժանդակութիւնից:

Արդարադատութեան նախարարը կարող է նաեւ 10-100 հազար եւրօ տուգանք սահմանել ցեղապաշտութիւն քարոզող անձերին, իսկ ուղղակի ցեղապաշտական արարքների մասնակիցներին կարող է 3 ամսից մինչեւ 3 տարւայ բանտարկութեան ու 5-20,000 եւրօ տուգանք վճարելու դատապարտել։

Արդարադատութեան նախարարութիւնը նկատի է առնելու Նոր ժողովրդավարութիւն խմբակցութեան 38 պատգամաւորների կողմից տրւած այն առաջարկը, թէ՝ օրինագծի մէջ յստակօրէն պէտք է նշւի Սեւ ծովի եւ Փոքր Ասիայի տարածաշրջաններում յոյների, ինչպէս նաեւ հայերի եւ ասորիների ցեղասպանութիւնների հերքումը՝ իբրեւ ցեղապաշտութեան դրսեւորում: