Աղբիւր՝ www.asbarez.com
Թուրք-լազ գրող Սերքան Էնկինի պօէմը՝ հայերի, ասորիների եւ յոյների ցեղասպանութիւնների մասին, արդէն իսկ հասանելի է ընթերցողին: Պօէմը վերնագրւել է «Բարբարոսն ու տիկին Դէյզըն» եւ տեղադրւել է ամերիկեան «աւանգարդ» երգչուհի Դիամանդա Գալասի կայքի վրայ՝ Diamandagalas.com:
Սերքան Էնգին մօր կողմից թուրք, իսկ հօր կողմից լազ է, բայց ինքն իրեն համարում է ազգութեամբ լազ, քանի որ իր համար՝ «ամօթ է մօրենական կողմի նախնիների արարքի կրողը լինել»:
«Մերժում եմ ես ինձ թուրք համարել, քանի որ իմ թուրք նախնիները Օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանում իրականացրել են Հայոց ցեղասպանութիւնը: Թուրքերն ու քիւրդերը դաժանաբար սպանել են 1.5 միլիոն հայերի, բռնաբարել են փոքրիկ երեխաների, ողջ-ողջ այրել նրանց եւ գողացել են հայերի հարստութիւնը: Հայերի հետ, Օսմանեան Թուրքիայում սպանւել են նաեւ հազարաւոր ասորիներ»,- ասւել է Էնգինի «Անտանելի ամօթ է թուրք լինել» խորագրեալ յօդւածի մէջ։
Բանաստեղծութեան անգլերէն տարբերակը կարելի է ընթերցել հետեւեալ կայքէջի վրայ.
http://armenian-poetry.blogspot.com.tr/2014/06/serkan-engin-barbarian-and-ms-daisy.html