Աղբիւր՝ www.asbarez.com

 

Ծագումով թուրք բեմադրիչ Ֆաթիհ Աքընի՝ Հայոց Ցեղասպանութեան մասին նկարահանած շարժապատկերը կը ցուցադրւի Վենետիկի փառատօնին:
Աքընի «Հատումը» (The Cut) շարժապատկերը ներկայացնում է Նազարէթ Մանուկեանի պատմութիւնը: Ցեղասպանութիւնից փրկւելուց յետոյ Նազարէթը իմանում է, որ իր զոյգ դուստրերը ողջ են ու սկսում է փնտռել նրանց:
Տահար Ռահիմը «Հատում»-ի գլխաւոր դերակատարն է: Դերեր են ստանձնել նաեւ Սիմոն Աբգարեանը, Արսինէ Խանջեանը եւ ուրիշներ: Բեմադրութիւնը Աքինի ու Մարտիկ Մարտինի գործն է: Շարժապատկերը, որ 138 վայրկեան տեւողութիւն ունի, անգլերէնով է:
«Հատում»-ը նաեւ կը ցուցադրւէր Քաննի փառատօնին, սակայն բեմադրիչը վերջին պահին, անձնական պատճառներով, դուրս էր բերել այն ցուցադրւող շարժապատկերների ցանկից:
Համբուրգում ծնւած Աքինը Եւրոպայի ականաւոր բեմադրիչների շարքին է նկատւում: Նրա բեմադրած շարժապատկերները արժանացել են միջազգային մրցանակների:
Վենետիկի շարժապատկերի փառատօնը տեղի կունենայ Օգոստոս 27- Սեպտեմբեր 6: