Աղբիւր՝ www.asbarez.com
ԴԻԹՐՈՅԻԴ.- Աւելի քան 600 պատւիրակների մասնակցութեամբ, Յունիս 20-ին աւարտած Ամերիկայի Երիցական եկեղեցւոյ 221-րդ ընդհանուր ժողովի ընթացքին, գրեթէ միաձայնութեամբ վաւերացւել է Հայկական Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը, որ միաժամանակ եկեղեցւոյ 2015-ի օրացոյցի մէջ Ապրիլ 26-ը կը նշի իբրեւ Հայկական Ցեղասպանութիւնը յիշատակելու օր։ Բանաձեւը նաեւ պահանջում է Հայկական Ցեղասպանութեան մասին դաստիարակչական նիւթեր պատրաստել եւ ուղարկել Միացեալ Նահանգների տարածքում գործող երիցական եկեղեցիներին։
1.8 միլիոն անդամ ունեցող այս եկեղեցւոյ պատմական բանաձեւը ծնունդ էր առել Քալիֆորնիայի Էնըհայմ քաղաքի, Շիքագոյի եւ Նիւ Ջըրզիի Երիցական եկեղեցիների ջանքերով, իսկ նրա վաւերացման մէջ կարեւոր դերակատարութիւն են ունեցել դոկտ. Քրիսթին Չոլաքեանը (Շիքագօ) եւ դոկտ. Վարդգէս Քասունին (Էնըհայմ)։