Աղբիւր՝ www.asbarez.com
Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկում 23 յունիսին սկսել է արդի արւեստի եւ հոգեւոր ժապաւէնների «Ֆրեսքօ» միջազգային առաջին փառատօնը՝ «Ճշմարտութեան յուշարձան» խորագրով յատուկ ծրագիրը՝ նւիրւած Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին:
Փառատօնին մասնակցում են խաղարկային ու վաւերագրական ժապաւէններ, որոնք դատապարտում են ցեղասպանութիւնները: Նրանք կը ցուցադրւեն 10 օր։
23 յունիսին ցուցադրւել է «Հոգիների Աճուրդ» կամ «Աւրորա» ժապաւէնը, որ նկարահանւել է Հոլիւուտում եւ նկատւում է Ցեղասպանութեան մասին առաջին ժապաւէնը, եւ որ առաջին անգամ ցուցադրւել է 1919 թւականին: Այն նկարահանւել է Եղեռնի ականատես Արշալոյս Մարտիգանեանի յուշագրութիւնների հիման վրայ, իսկ գլխաւոր դերակատարը նոյնինքն Արշալոյսն է, որ խաղացել է իր ու իր հարազատների ապրած կեանքը բացարձակ ճշգրտութեամբ: