Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Ղազարոս Աղայեանի հեքիաթի հիման վրայ նկարահանւած «Անահիտ» մուլտֆիլմը ցուցադրւելու է  2014-ի աշնանը: Ֆիլմի յետարտադրական աշխատանքներով զբաղւում է Sharm Pictures-ը: Այս մասին յայտնե է sharmholding-ը։

«Անահիտ»-ի նկարահանման աշխատանքները «Ռոբերթ Սահակեանց փրոդաքշէն»-ը սկսել է 2010-ին` Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի նախարարութեան ֆինանսաւորումով:

Մուլթֆիլմը նկարահանւում է միջազգային չափանիշներին համապատասխան եւ որակական նոր հարթութիւն է բերելու հայկական մուլթարտադրութիւն: Իբրեւ այդպիսին այն թւով երրորդն է հայկական մուլթարտադրութեան մէջ` Ռոբերթ Սահակեանցի «Պանդոկ»-ը եւ Արման Մանարեանի «Սսասունցի Դաւիթ» մուլթֆիլմերից յետոյ:

«Անահիտ» մուլթֆիլմի հերոսները հնչիւնաւորել են Ռաֆայէլ Քոթանջեանը, Շուշան Պետրոսեանը, Հրանդ Թոխատեանը, Նազենի Յովհաննիսեանը, Մկրտիչ Արզումանեանը, Դաւիթ Բաբայեանը, Վարդան Զատոյեանը, Խորէն Լեւոնեանը: Մուլթֆիլմի երաժշտահաններն են Արմէն Մարտիրոսեանը եւ Վարդան Զատոյեանը: Բեմադրող նկարիչ` Էռնեստ Մուրադեանը:

Երգերը կատարում են Շուշան Պետրոսեանը, Տիգրան Պետրոսեանը, Գոռ Սուճեանը, Նիկ Էգիբեանը, Յասմիկ Կարապետեանը, ինչպէս նաեւ «Ակունք» ազգագրական խումբը:

Երեւանեան ներկայացումից յետոյ մուլթֆիլմը ցուցադրւելու է միջազգային փառատօններում: