Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Յունիսի 18-ից Google միջազգային որոնողական համակարգի քարտէզում՝ Google map-ում, Արցախը ներկայացւած է որպես «Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւն», իսկ Շուշիի, Ստեփանակերտի, Հադրութի եւ մի քանի այլ տարածքների անւանումները՝ նաեւ հայերէն տարբերակով:

Սա Բաքւի զայրոյթի պատճառ է դարձել: Ադրբեջանի սէյսմոլոգիական ծառայութեան կենտրոնը, որն այլ երկրների նման ծառայութիւնների նման օգտագործում է Google map-ն իր պաշտօնական էջում, քարտէզում կատարւած փոփոխութիւններն իրենց երկրի դէմ հերթական սադրանքն է անւանել:

Կազմակերպութեան տարածած յայտարարութեան մէջ նշւած է, որ Google-ը նախկինում էլ է, այսպէս ասած, «սադրանքներ» թոյլ տւել, սակայն իրենց համառ բողոքներից յետոյ հեռացրել է դրանք: