Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններում ծագած լարւածութեան ընթացքում սպանւել են առնւազն երկու հայ զինծառայողներ:
Ըստ «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Հ.Հ. պաշտպանութեան նախարարութիւնը մի հաղորդագրութիւն հրապարակելով յայտարարել է, որ հինգշաբթի օրը Հայաստանի հարւ-արեւմտեան սահմաններում ադրբեջանական կողմից իրականացւած հրաձգութեան հետեւանքով սպանւել են երկու հայ զինծառայողներ:
Յիշեցնենք, որ ընթացիկ տարում սահմանային բախումների ընթացքում սպանւել են Հայաստանի ու Ադրբեջանի առնւազն 14 զինծառայողներ: