Աղբիւր՝ www.yerkir.am
Նոյեմբերի 10-ին տեսաուղերձով հանդէս եկաւ ԱՀ նախագահ Արայիկ Յարութիւնեանը: Խօսելով Շուշիում ծաւալւած ռազմական գործողութիւններից նա նշեց, որ նոյեմբերի 7-ին ամբողջութեամբ հայկական կողմն արդէն իսկ կորցրել էր վերահսկողութիւնը Շուշի քաղաքի նկատմամբ: Յարութիւնեանը մեկնաբանեց նաեւ Արցախի կապիտուլեացիայի համաձայնագիրը, շեշտելով, որ այդ որոշումը, որը կայացրել են, չգիտի թէ պատմութիւնն ինչ գնահատական կտայ․ «բայց ստիպւած ենք եղել»:
«եթէ մարտական գործողութիւնները շարունկվէր այդ նոյն տեմպերով, օրերի ընթացքում կը կորցնէինք ամբողջ Արցախը: Շատ մեծ կորուստներ ենք ունեցել մարդկային առումով միայն երէկ Մարտունու շրջանում` վերջին ժամերի ընթացքում: Ամէն օր մարտական գործողութիւնների մէջ, ամէն օր զոհեր, վիրաւորներ, հրետանակոծութիւն, բայց կարողանում էինք դիմադրել ինչ-որ տեղ 8 պետութեան զինւած ուժերի»,-նշեց նա, հեւելելով, որ չէին ուզում հաւատալ, որ անհնար է արդէն կռւել այն մարդկային եւ զինտեխնիկայի ներուժով, որը կար:
«հաստատ մենք Ադրբեջանի դէմ չենք կռւել, հաստատ միայն թուրքական սպայական անձնակազմը կամ զինտեխնիկան չի եղել մարտադաշտում եւ մարտական գործողութիւնների ընթացքում. Թուրքիայի զինուորների մասնակցութիւնը եւս եղել է, ահաբեկիչների, վարձկանների` տարբեր երկրներից: Կռւում էին հայ կամաւորը եւ հայ զինուորը»:
Արցախի Հանրապետութեան ղեկավարը նաեւ եթերում նշեց, որ խոնարհւում է առաջին հերթին մեր զինուորների առջեւ:
«աշխարհի ամենահերոս տղերքն են եղել մեր ժամկէտային զինծառայողները: Խոնարհւում եմ բոլոր զոհւածների ընտանիքների, հարազատների առջեւ: Ստիպւած էինք, որ այդ նոյն ժամկէտային զինուորների կեանքը խնայէինք, փրկէինք»: