Արցախի Հանրապետութեան նախագահն այսօր վաղ առաւօտեան այցելել է Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ԱՀ նախագահ Արային Յարութիւնեանը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Վաղ առաւօտեան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանութեան բանակի մարտիկների ու աշխարհազօրայինների հետ, ովքեր աւելի քան մէկ օր, է ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրայ Շուշիից գրոհող թշնամշու հրոսակախմբերին:
Շրջայցի ընթացքում հանդիպել եմ նաեւ գեներալ Մնացականեանին: Այն մեծածաւալ ու անգնահատելի ծառայութիւնը, որն այս օրերին նա մատուցում է Հայրենիքին, կը ներկայացւի պատերազմից յետոյ: