Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Երեւանում կը բացւի Հայաստանի Գրատպութեան թանգարան: Հ.Հ.-ի Ազգային գրադարանի տնօրէն Տիգրան Զարգարեանը նշել է, որ Հայաստանի Գրատպութեան թանգարանի նիւթերի հաւաքչական ու ձեւաւորման աշխատանքները ներկայումս ընթանցքի մէջ են եւ ահռելի աշխատանք կայ անելու:

Զարգարեանը խնդրանք-կոչով դիմում է բոլորին, ովքեր ունեն գրատպութեան պատմութեանն առնչւող նիւթեր (մայր տառեր, տպագրական հաստոցի մասեր, մամլիչներ եւ այլն) եւ ցանկութիւն նւիրելու գրատպութեան թանգարանին, արձագանքեն:

«Իրանի Նոր Ջուղայից մեզ են յանձնել 17-րդ դարով թւագրւող մայրատառեր ու հայրատառեր: Մենք գնում ենք նաեւ ժամանակակից գրքեր, որոնց սկզբնաղբիւրը հետ է գնում 1490-ական թւականներ, որտեղ կան հայերէն տառեր: 1495 թւականին գերմանական մի հրատարակչութիւն հայերէն այբուբեն է տպագրել: Դա մեզ համար անակնկալ էր: Ամազոնից գրքեր ենք առնում մեր թանգարանի հաւաքածուն համալրելու համար»,- ասել է Ազգային գրադարանի տնօրէնը:

Զարգարեանը նաեւ նշել է, որ Ամստերդամում գոյութիւն ունեցող Հայաստանի Ազգային գրադարանը ուղղորդւում է Հայաստան: «Ազգային գրադարան»-ում կայ մի եզակի պայմանագիր, որը կնքել է ժամանակին Ամստերդամի մի հայ վաճառական տառեր ձուլելու համար, որպէսզի գրատպութիւն անի: Այդ տառերով տեքստ է հրապարակել: Յիշատակւած տառերից երկու օրինակներից՝ մէկը Ամստերդամի Հաառլենի թանգարանում է, միւսը՝ «Ազգային գրադարան»-ում:

«Աշխատանքների ընթացում հետաքրքիր բացայայտումներ են լինում»,- ասել է նա: