Աղբիւր՝ www.yerkir.am
Րաֆֆի Քորթոշեանը գրում է.
«Արցախի պաշտպանութեան բանակի կողմից ձերբակալւած թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական բանակի անդամ Սիրիայի Իդլեբ նահանգի Ջսր Ալ-Շղուր շրջանի Ալ-Զիյադիէ գիւղի բնակիչ Իւսեֆ Ալ-Աբեդ Ալ-Հաջին ինչպէս պարզւում է (համացանցում կարճատեւ պրպտումներից) սերում է ահաբեկչական կարկառուն անցեալ ունեցող ընտանիքից: Վերջինիս համագիւղացի-ազգականներից (տոհմից) առնւազն 4-ը սպանւել են Սիրիական բանակի դէմ մղւած մարտերում.
- Սաբեթ Ալ-Հաջի. սպանւել է 2015 թ. յուլիսի 24-ին
- Օսման Ալ-Հաջի. սպանւել է 2016 թ. ապրիլի 14-ին
- Նիզար Ահմեդ Ալ-Հաջի. սպանւել է 2017 թ. օգոստոսի 25-ին
- Մահմուդ Ահմեդ Ալ-Հաջի. սպանւել է 2017 թ. օգոստոսի 25-ին»: