Աղբիւր՝ www.yerkir.am
Ադրբեջանն օգտագործում է սպիտակ ֆոսֆոր պարունակող զէնք, որ ունի քիմիական զէնքի տարրեր։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոեանը։
«Ադրբեջանն օգտագործում է սպիտակ ֆոսֆոր պարունակող զէնք, որ ունի քիմիական զէնքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարեւանութեամբ գտնւող անտառների նկատմամբ:
Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի հրատապ քննութեան արդիւնքներով, Արցախի մարդու իրաւունքների պաշտպանի փաստահաւաք աշխատանքներով հաստատւել է ոչ միայն այս փաստը, այլ նաեւ պարզւել է, որ անտառներում թէ՛ ցերեկային, թէ՛ գիշերային ժամերին զինւած յարձակումներից պատսպարւում են նաեւ խաղաղ բնակիչներ:
Այսինքն՝ զանգւածային ոչնչացման բնոյթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինւած ուժերի կողմից օգտագործւում է շրջակայ միջավայրի ու նաեւ քաղաքացիական բնակիչների դէմ: Դրա կիրառութիւնը նման պայմաններում միջազգային իրաւունքի ակնյայտ արգելքների ներքոյ է»,- գրել է Թաթոեանը։