Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org

 

Երկու Վեհափառ Հայրապետները` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը Մեծի տանն Կիլիկիոյ, Հայաստանի հանրապետութեան նախագահ՝ Սերժ Սարգիսեանի հետ մասնակից դարձան Սարդարապատի մայիս 28-ի տօնակատարութեանը եւ ծաղկեպսակ զետեղեցին Հայաստանի առաջին հանրապետութեան կերտման իրենց արիւնը թափած հայորդիների յիշատակին եւ ապա Հոգեհանգստեան արարողութիւն կատարեցին:

Արարողութիւնց յետոյ տեղի ունեցած հանդիսութեան ընթացքում երկու վեհափառ հայրապետներն իրենց պատգամը ուղղեցին: Հանդիսութիւնը փակւեց Հանրապետութեան նախագահի խօսքով:

Կէսօրից յետոյ, սուրբ Էջմիածնում երկու վեհափառ հայրապետների նախագահութեամբ տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք, որտեղ վեհափառ հայրապետներն իրենց խօսքն ուղղեցին ներկայ ժողովրդին՝ կոչ ուղղելով նրանց մասնակից դառնալու Հայաստանի անկախութեան ամրապնդման նւիրական աշխատանքին: Նոյն գիշեր, երկու վեհափառ հայրապետները Հայաստանի հանրապետութեան վարչապետ՝ Յովիկ Աբրահամեանի ճաշի հիւրը դարձան: