Հայաստանի Հանրապետութեան Պաշտպանութեան նախարարութեան մամուլի Քարտուղար Շուշան Ստեփանեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.
«Արցախի սահմանի հիւսիսային եւ հարաւային ուղղութիւններում ընթանում են համառ եւ թէժ մարտեր։ Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թեւերում, անցել է յարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ»։