Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտութեան գօտու հարաւային հատւածում՝ Վարազաթումբ (Լելէ Թեփէ) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածքում: Այս մասին հաղորդում է ԱՀ պաշտպանութեան նախարարութիւնը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը յայտարարում է՝ նշւածը իր մէջ որեւէ միտումնաւորութիւն չի պարունակում, եւ քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողութիւններն ընթանում են ԻԻՀ սահմանին շատ մօտ, ցաւօք, նման դէպքերն անխուսափելի են: