Այսօր վաղ առաւօտեան, շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիւ հրետակոծութիւն է սկսել՝ թիրախաւորելով նաեւ խաղաղ բնակավայրերը, այդ թւում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Խստագոյնս դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան ագրեսիան Արցախի Հանրապետութեան նկատմամբ։ Հայկական կողմերը վստահօրէն գործելու են իրենց ողջ կարողութեամբ՝ ապահովելու Արցախի բնակչութեան անվտանգութիւնը եւ տալու համարժէք քաղաքական եւ ռազմական պատասխան։ Իր կողմից սանձազերծւած ագրեսիայի հետեւանքների ողջ պատասխանատւութիւնը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը: