Աղբիւր՝ www.mindiaspora.am

 

Օրերս՝ մայիսի 21-24-ը, Հ.Հ. Սփիւռքի նախարարութեան, Սպահանի հայոց թեմի թեմական խորհրդի եւ Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անւան Մատենադարանի համատեղ նախաձեռնութեամբ Երեւանում Ս.Ն. «Համայնքային օրեր» ծրագրի շրջանակներում անցկացւում են «Նոր Ջուղայի օրեր» խորագրով միջոցառումներ՝ համերգներ, գիտաժողով, ձեռագիր մատեանների ցուցադրութիւն, գրքերի շնորհանդէս:

Եռօրեայ միջոցառումը բացառիկ առիթ է հայաստանեան հասարակութեանը առաւել ճանաչելի դարձնելու հնամեայ Նոր Ջուղայի բացառիկ մշակոյթն ու պատմութիւնը, վանքերն ու եկեղեցիները, ձեռագիր մատեաններն ու որմնանկարները:

Մայիսի 21-ին «Նոր Ջուղայի օրեր» ծրագիրը մեկնարկեց  իրանահայ երգահանների ստեղծագործութիւններին նւիրւած համերգով: Գաֆեսճեան արւեստի կենտրոնում Աննա Մայիլեանի, Արմէն Մկոյեանի եւ դաշնակահարուհի Էլեն Կիրակոսեանի կատարմամբ հնչեցին Նիկոլ Գալանտէրեանի, Վարուժան Պարթեւեանի, Համբարձում Գրիգորեանի վոկալ ստեղծագործութիւնները: