Հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիւերսիոն ներթափանցման փորձը. ֆէյսբուքյան իր էջում յայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանեանը:
«Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ: Անցնելով շրջանաձեւ պաշտպանութեան, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիւերսիոն ներթափանցման փորձը:
Թէժ մարտից յետոյ հակառակորդը, կորուստներ կրելով, յետ է շպրտւել:
Այնուհետեւ ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար եւ Մովսէս գիւղերը՝ կիրառելով ականանետ եւ Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակւում է:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չէզոքացնում են ադրբեջանական զինւած ուժերի սադրանքները:
Սա երէկ ժամը 00:15-ից հաստատւած փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է»: