Աղբիւր՝ www.panarmenian.net

 

«Մարս Մեդիա» կինօընկերութեան նախագահ, ռուսաստանաբնակ հեռուստա-կինօպրոդիւսեր Ռուբէն Դիշդիշեանը եւ ռեժիսոր, սցենարիստ ու պրոդիւսեր Սարիկ Անդրէասեանը պրոդիւսեր Ղեւոնդ Անդրեասեանի հետ համատեղ պատրաստւում են խոշորածաւալ, ուստի մեծ բիւջէ պահանջող դրամատիկ «Մի երկրաշարժի պատմութիւն» ֆիլմի նկարահանումներին: Ֆիլմը պատմում է 1988-ի դեկտեմբերի ողբերգական իրադարձութիւնների մասին Հայաստանում:

1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հիւսիսային շրջաններում աւերիչ երկրաշարժ է եղել, որը յետագայում անւանւել է Սպիտակի երկրաշարժ: Դրա հետեւանքով հազարաւոր շինութիւններ զանգւածային վնասւածքներ են ստացել ու փլուզւել, այն նաեւ տասնեակ հազարաւոր մարդկանց մահւան պատճառ է դարձել: Ըստ պաշտօնական տւեալների, զոհւել է 25 հազար մարդ, 19 հազարը հաշմւել, 530 հազար բնակիչ անտուն մնացել: Հայաստանն այդ օրերին դարձել էր միասնութեան էպիկենտրոն՝ փրկարարներ էին ժամանել ոչ միայն խորհրդային հանրապետութիւններից, այլեւ Ֆրանսիայից, Շւէյցարիայից, Մեծ Բրիտանիայից, Գ.Դ.Հ.-ից, Ա.Մ.Ն.-ից: Մօտ 100 պետութիւն օգնութեան ձեռք էր մեկնել հայ ժողովրդին: Սպիտակի երկրաշարժը համարւում է 20-րդ դարի ամենաաւերիչ երկրաշարժերից մէկը:

Ֆիլմի իրադարձութիւնները, որի նկարահանումը ստանձնում է Սարիկ Անդրեասեանը, ծաւալւելու են Լենինականում: Գլխաւոր հերոսները երիտասարդ հայ Ռոբերտ Մելքոնեանն ու տարիքով աւելի մեծ ռուս փրկարար Անդրէյ Բերեժնոյն են: Ֆիլմի դերակատարների որոնումներն իրականցւում են ոչ միայն Ռուսաստանում ու Հայաստանում, այլեւ այլ երկրներում, օրինակ, Ֆրանսիայում, Վրաստանում, Ուկրաինայում: Այս պահի դրութեամբ Բերեժնոյի դերակատարութեան հաւանական թեկնածուն Վլադիմիր Մաշկովն է, բայց պայմանաւորւածութիւններ դեռ չեն ստորագրւել, գրում է Filmz.ru.-ն:

Ֆիլմի պաշտօնական սինոպսիսն այսպիսին է.

Բնական աղէտի՝ 1988-ի Սպիտակի երկրաշարժի ֆոնին ծաւալում է երիտասարդ Ռոբերտ Մելքոնեանի պատմութիւնը, որի կեանքը մանկական տարիներից արդէն ծանր էր՝ մանկատուն, փողոց, բանտ: Նրա ծնողները մնացել են սեփական տան փլատակների տակ, որը փլուզւել է շինարարների անբարեխիղճ աշխատանքի պատճառով: Ողբերգութեան մեղաւորը աշղեկ Անդրէյ Բերեժնոյն է, որին յետագայում դատարանն արդարացնում է, բայց Ռոբերտն երդւում է վրէժ լուծել ծնողների ողբերգական մահւան համար:

Երկրաշարժի ժամանակ Ռոբերտը յայտնւում է ազատութեան մէջ եւ կանգնում ծանր ընտրութեան առջեւ՝ փախչել, թէ մնալ Լենինականում՝ հնարաւորինս շատ մարդ փրկելով: Ըստ ճակատագրի յեգնանքի, նա յայտնւում է իր «թշնամու» հետ նոյն փրկարարական ջոկատում: Մերձենալով հերոսի հետ համընդհանուր աղէտի պահին՝ Անդրէյը պատմում է Ռոբերտին իր կեանքի պատմութիւնը, որը 15 տարի տանջում էր նրան: Կարեկցանքը դժբախտ մարդու հանդէպ, որը կորցրել է ընտանիքը, յաղթահարում է վրէժի ծարաւը:

Հաւանաբար, նկարահանումներն անցնեն Ռ.Դ.-ի կառավարութեան, մշակոյթի, Պ.Ն.-ի ու Ա.Ի.Ն.-ի, ինչպես նաեւ ռուսական Առաջին ալիքի աջակցութեամբ, ինչպէս նաեւ, Շառլ Ազնաւուրի հիմնադրամի ու Հայաստանի Հանրային հեռուստատեսութեան մասնակցութեամբ: Ֆիլմի բիւջէն մօտ 5 մլն. դոլար է: