Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Հ.Հ.-ում Ի.Ի.Հ.-ի արտակարգ եւ լիազոր դեսպան մոհամմեդ Ռէյսիի հետ հանդիպման ժամանակ, Հ.Հ.-ի մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանը յայտնել է Իրանի հետ մշակութային ցանկացած համագործակցութիւնների համար այդ նախարարութեան պատրաստակամութեան մասին։

Հայաստանում Իրանի դեսպանը հանդիպում ու զրոյց է ունեցել նաեւ Երեւանի պետական համալսարանի ռեկտորի հետ։

Դեսպան Ռէյսին բարձր է գնահատել Արամ Սիմոնեանի կատարած աշխատանքը՝ անցեալում ունեցած համագործակցութիւնների ուղղութեամբ եւ կարեւորել է գիտական ու մշակութային շրջանակներում եւ սմինարների անցկացման ոլորտում փոխադարձ համագործակցութիւնների շարունակումը։

Գոհունակութիւն յայտնելով Իրանի դեսպանատան եւ Երեւանի պետական համալսարանի ծաւալուն համագործակցութիւնների կապակցությամբ, Իրանի դեսպանը ցանկացել է դիւրութիւններ ստեղծւեն Իրանցի ուսանողների դոկտորանական աւարտաճառերի կապակցութեամբ։