Աղբիւր՝ www.yerkir.am
Արայիկ Յարութիւնեանն՝ Արցախի Հանրապետութեան յաջորդ Նախագահ: Այդ մասին ֆէյսբուքեան գրառում է արել «Ազատ Հայերնիք» կուսակցութեան ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Յարութիւնեանի մամուլի խօսնակ Վահրամ Պօղոսեանը: Գրում է Yerkir.am-ը:
«Նախնական արդիւնքներն՝ աւելի քան 87 տոկոս. շնորհաւորում եմ բոլորիս»,- գրել է նա:
Յիշեցնենք, որ երէկ՝ ապրիլի 14-ին, անցկացւել են Հանրապետութեան նախագահի երկրորդ փուլի ընտրութիւնները: Համաձայն ԱՀ ոստիկանութեան տրամադրած տւեալների` քւէարկութեանը մասնակցելու իրաւունք ունէր 103 637 ընտրող, ընտրութիւններին մասնակցել է 47050 ընտրող (ընտրողների 44,9 տոկոսը):
ԱՀ նախագահի ընտրութիւնների երկրորդ փուլին մասնակցում էին Արայիկ Յարութիւնեանը, որն առաջին փուլում ստացել էր ընտրութեան մասնակիցների քւէների 49,26 տոկոսը, եւ ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլեանը (26,4 տոկոս), եւ անցել 2-րդ փուլ։